Վրաստանը կրկին հրաժարվել է մասնակցել Ստամբուլում կայանալիք` «3+3» ձևաչափով հանդիպմանը
![]() Վրաստանը չի մասնակցի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք՝ «3+3» հարթակի երրորդ հանդիպմանը։ «Վրաստանը վաղուց հայտարարել է՝ այս ֆորմատով չի աշխատում»,- ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ Տարածաշրջանային այս ձևաչափով հերթական հանդիպմանն իր մասնակցությունը Երևանն արդեն հաստատել է․ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը նույնպես հաստատվել է։ «3+3»-ը 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը մինչ այս չի մասնակցել հանդիպումներից և ոչ մեկին՝ պատճառաբանելով Ռուսաստանի հետ հակասությունները։ Այս հարթակի առաջին նիստը 2021-ին անցկացվեց՝ Մոսկվայում փոխարտգործնախարարները հանդիպեցին, անցած տարի Թեհրանում կայացած նիստն արդեն նախարարների մակարդակով էր։ |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
