Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2024 թ.

Թուրքիան ընդգրկված է համացանցի ազատություն չունեցող երկրների շարքում

45
Երեկ, 21:42
Թուրքիան ընդգրկված է համացանցի ազատություն չունեցող երկրների շարքում

Ամերիկյան Freedom House-ը գնահատել է համացանցի ազատությունը 72 երկրում, որոնք կազմում են աշխարհի ինտերնետ օգտագործողների շուրջ 87%-ը։ Նշենք, որ զեկույցն ընդգկում է 2023-ի հունիսից միչև 2024-ի մայիս ընկած ժամանակահատվածը։

Թուրքիան, Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Իրանը և Եգիպտոսը շարունակում են գտնվել այն երկրների շարքում, որոնք չունեն համացանցի ազատության։

Թուրքիան գտնվում է այն երկրների շարքում, որտեղ արգելված է ունենալ սոցիալական մեդիայի և քաղաքական, սոցիալական ու կրոնական բովանդակությամբ համացանցային էջեր։ Զեկույցում ընդգծվում է, որ նմանօրինակ էջեր ունեցողները Թուրքիայում կարող են ձերբակալվել, ենթարկվել հարձակման կամ սպանվել։

Երկրները քարտեզի վրա առանձնացված են գույներով, ինչը ենթադրում է թե որքանով է այդ երկրներում գործում ազատ համացանց։ Թուրքիան քարտեզի վրա նշվել է մանուշակագույնով, ինչը նշանակում է որ տվյալ երկում ազատ համացանց չի գործում։