Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.

«Արգիշտի Քյարամյանի ամբարտավան վարքագիծը լավագույն ցուցիչ է». Սուրեն Սուրենյանց

43
Այսօր, 18:12
«Արգիշտի Քյարամյանի ամբարտավան վարքագիծը լավագույն ցուցիչ է». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի ամբարտավան վարքագիծը լավագույն ցուցիչ է, թե ինչ ողբալի վիճակում է գտնվում մեր իրավապահ համակարգը:
«...Էս երկրի երեսին այնպիսի մեկը չկա, որը կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել, և եթե եղել է այդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել։ Արձագանքը հետագայում կստացվի»,- երեկ պատգամավորներին, սակայն ոչ միայն նրանց, այլ նաև՝ երկրի քաղաքական ղեկավարությանը, ընդդիմությանը, սովորական քաղաքացիներին սպառնում էր ՔԿ ղեկավարը:
Եթե կուզեք՝ Քյարամյանը սպառնում էր երկրի սահմանադրական կարգին, ու եթե Փաշինյանը նրան անհապաղ պաշտոնանկ չանի, ապա նրա անգործությամբ կամ խրախուսմամբ երկրում հասունանում է հեղաշրջում:
Մյուս կողմից, վստահ եմ ՔՊ պատգամավորների «զայրույթը» ոչ թե արդարադատության ծարավի, այլ ներկլանային «ռազբորկաների» հետևանք է»: