Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.

«Ես իրավունք չունեմ քաղաքական հարցերի վերաբերյալ կարծիք արտահայտել». Վահագն Հովակիմյան

42
Այսօր, 16:06
«Ես իրավունք չունեմ քաղաքական հարցերի վերաբերյալ կարծիք արտահայտել». Վահագն Հովակիմյան

Այդ երևույթն իմ տիրույթը չէ. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում ազատ ընտրությունների իրավունքը չի՞ խախտվում այն պարագայում, երբ քաղաքացիներն ընտրում են քաղաքապետ, համայնքապետ և անմիջապես իշխանությունները սկսում են ռեպրեսիվ ճնշումներ և պաշտոնանկ անելու գործընթաց:
«Պետք է ապահովենք, որ ազատ, արդար ընրությունների արդյունքում ձևավորվի ավագանի: Ես այժմ որևէ քաղաքական ուժի անդամ չեմ հանդիսանում, ապաքաղաքական պաշտոն եմ զբաղեցնում: Այն, ինչ տեղի է ունենում ընտրություններից հետո, դա իմ պաշտոնի հետ կապ չունի…
Ակնկալել, որ ընտրական գործընթացից հետո քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացները մեկնաբանի ԿԸՀ ղեկավարը... եթե ես դա մեկնաբանեի, իմ քաղաքական զսպվածության պահանջը կխախտեի: Իմ մանդատը ապաքաղաքական մանդատ է: Ես իրավունք չունեմ քաղաքական հարցերի վերաբերյալ կարծիք արտահայտել»,- ասել է Հովակիմյանը:

Վահագն Հովակիմյանի ճեպազրույցը