Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«Կարող է ազատ փիլիսոփայել կարտոֆիլի գնի վերաբերյալ, մեղավորներ կարգել»․ Ոսկան Սարգսյան

135
Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ., 17:18
«Կարող է ազատ փիլիսոփայել կարտոֆիլի գնի վերաբերյալ, մեղավորներ կարգել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թեմա Նիկոլ Փաշինյանի հերթական դասախոսության համար
Նոյեմբերյան քաղաքում ոչ շատ մանր, նորմալ կարտոֆիլի կիլոգրամի գինը 80-90 դրամ է, իսկ Երևանի բանջարեղենի, մրգերի վաճառակետերում, խանութներում կարտոֆիլի կիլոգրամի նվազագույն գինը սկսվում է 200 դրամից։ Շուկայական բնականոն հարաբերությունների, ազատ մրցակցության դեպքում չպետք է գների այդքան մեծ տարբերություն լիներ 200 կիլոմետր հեռավորությամբ գտնվող երկու բնակավայրերում։ Ահա լավ թեմա է Նիկոլ Փաշինյանի հերթական դասախոսության համար, կարող է ազատ փիլիսոփայել կարտոֆիլի գնի վերաբերյալ, մեղավորներ կարգել»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան