Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2024 թ.

«Նիկոլը գնում է «բոլորին դեմ» տարբերակով». Արթուր Գևորգյան

35
Երեկ, 22:36
«Նիկոլը գնում է «բոլորին դեմ» տարբերակով». Արթուր Գևորգյան

Քանդակագործ Արթուր Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը գնում է «բոլորին դեմ» տարբերակով։
Ի սկզբանե, լինելով Տեր Պետրոսյանի հոգեզավակը, Նիկոլը չի կարողացել կտրվել իր կնքահորից ու կնքահոր թիմակիցներից։
Եթե հետհեղափոխական խորհրդարանում բացառապես նոր դեմքեր էին, որն ի դեպ քանդուքարափ արեց ՔՀԿ դաշտը, ապա 21 թվի խորհրդարանն արդեն ամբողջապես լևոնական սև կարդինալներով էր, որոնք թելեր ունեն էսօրվա իշխանության ոտքից կապած ու որոնցից Նիկոլը երբեք չի ազատվի։
(Կրկեսի փղին, դեռ վաղ տարիքից, թեթև պարանով կապում են, հետևի ձախ ոտքից և ինքն արդեն մեծ տարիքում էդ մի պարանով կախված է մնում մի բարակ հենասյունից)
Ու հիմա Նիկոլը ձեռնտու չէ նախկին ՀՀՇ-ամերձ, ՀՀՇ-ով բանի տեր դառած, կամ սովետից թալանածը ՀՀՇ-ով օրինականացրածներին, ովքեր լավ ֆունկցիաներ են, լավ գիտեն ՀՀ նորագույն պատմության կայացման խութերը և մի բան էլ կարողացել են կողքից աճածների հետ մեկտեղվել։
Այսինքն, Նիկոլի դեմ են ելել բոլորը ու եթե դեռ ինստիտուցիոնալ ընդդիմությունըն ամբողջապես չի մտել մարտի մեջ, հեռու չէ էդ օրը ևս։
Ի՞նչ է առաջարկում բոլոր նախկինների սխալը կրկնած ու իր իրավահաջորդի մասին չմտածած, քինախնդիր Նիկոլը։
Աննա Հակոբյանի թեկնածությունը, որի շուրջ ներիշխանական ռեսուրսները, էջերը ու այլ հարթակներ սկսել են փսփսոցներ, իսկ իշխանության բուն ներսում վերադասավորումների արդի բումը ունի մեկ պատճառ, որն է՝ դեմ կանգնել այս թեկնածությանը։
Լևոնական շրջապատն ունի կամ կառաջարկի իր թեկնածուին ու փաստացի տարբեր անուններ շրջանառվում են, նպատակներ իրականացվում են, բայց այդ ամենը վերջնական չէ։
Զարմանալու չի լինի, եթե այս շրջանակը կարողանա ընդդիմադիր հատվածից էլ մարդ բերել կոալիցիոն տարբերակով և այդ հարցը հաստատ սեղանին դրված է, քանի որ, այնուամենայնիվ, իշխանության որոշ հատված շատ լավ գիտակցում է, թե ինչի առաջ է կանգնելու մոտակա ժամանակահատվածում և փաստացի մեծ և փոքր ռեվերանսներ կան օրակարգում դեպի ընդդիմություն ու հասարակություն:
Նիկոլը մենակ է ու սա իրավիճակն առավել քան բարդացնում է։
Ճիշտ է դեռ չի հասել ընդդիմության հանդեպ ճնշումներին, բայց ձեռքը բերանին հասավ՝ էդտեղ էլ է անխնա դառնալու։
Հիմա զբաղված է իր մերձավոր շրջապատով։
Ակտիվացել ու ակտիվանում են բոլորը։
Անգամ նրանք, ովքեր լուռ են եղել տասնամյակներ։
Մի քանի հոգի կան, որ դեռ համառորեն լուռ են բայց ուղիղ կապ ունեն թե 18-ի դեպքերի, թե հետագա զարգացումների, թե 14 թվից ՀՀ հենտախորշային քաղաքականության մեջ։
Բայց իրանք էլ են շուտով մտնելու մեծ խաղի մեջ։
(Ինձ իմ բարեկամներից ազատեք, ես իմ թշնամիներից կազատվեմ)»:

Աղբյուրը`   Արթուր Գևորգյան