Նախկին պատգամավորի որդու ընկերությունը միլիարդների պետգնումներ է կատարել. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միլիարդավոր դրամների պետական գնումներ են արվել ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ից։ Մանրամասնենք, որ Սեդրակյանի «Բիդեք» ՍՊԸ-ի և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագիրն արժեցել է 844 մլն 937 հազար դրամ, նպատակը՝ ««ՀԱԷԿ» ՓԲԸ կարիքների համար պահեստային ճգնաժամային կենտրոնի կառուցման աշխատանքներ»։ «Բիդեք» ՍՊԸ-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջեւ կնքված պայմանագրի արժեքը կազմել է 431 մլն 980 հազար դրամ, նպատակը՝ «կրթական օբյեկտների հիմնանորոգում (Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի հիմնանորոգման 2024թ. աշխատանքներ)»։ «Բիդեք» ՍՊԸ-ի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջև կնքված պայմանագրի արժեքը կազմել է 9 մլրդ 410 մլն դրամ, նպատակը՝ «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքի» մատուցում։ «Բիդեք» ՍՊԸ-ի և ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միջև կնքված պայմանագիրն արժեցել է 438 մլն 822 հազար դրամ, նպատակը՝ «կամուրջի հիմնանորոգման աշխատանքների» մատուցում։ «Բիդեք» ՍՊԸ-ի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև կնքված պայմանագիրն արժեցել է 2 մլրդ 964 մլն դրամ, նպատակը՝ «ՀՀ Արագածոտնի մարզի ք. Աշտարակի Վ. Պետրոսյանի անվ. հիմն. դպրոցի կառուցման աշխատանքների» մատուցում։ «Բիդեք» ՍՊԸ-ի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև կնքված մյուս պայմանագրի արժեքը կազմել է 1 մլրդ 91 մլն դրամ, նպատակը՝ «ՀՀ Արարատի մարզի Լուսաշող բնակավայրի կրթահամալիրի կառուցման» աշխատանքների» մատուցում։ Պայմանագրերը կնքվել են հրատապ բաց մրցույթի կամ բաց մրցույթի ընթացակարգով՝ այսինքն՝ առանց մրցակցության»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
