«Տղայիս հույս չեն տալիս»․ Սյունիքում 10 հոգով ծեծել են 44-օրյա պատերազմի մասնակցին
![]() «Մոտ 10 հոգով եկել են, որ տղաներիս ծեծեն»,- այս մասին «Օրագիր նյուզ»-ի եթերում ասել է նախօրեին Սյունիքի մարզում ծեծի ենթարկված տղաների հայրը՝ Սիրակ Նավասարդյանը։ Նրա խոսքով՝ տղաները բեռնատարի վարորդ են աշխատում․ «Տղաներս գրուզը բարձած տարել, դատարկել են, հետ գալուց մեկը մյուսից երկու րոպե հետ է ընկել։ Փոքրի պատմելով՝ մեծին կանգնեցրել են, էդքանով հարձակվել վրան ու խփել։ Բժիշկն ասում է՝ էտի ձեռքի խփած չի, բութ գործիքի խփած ա, որ ողնուղեղը ջարդվել ա։ 2-րդ օրն ա՝ ոչ առաջխաղացում կա, ոչ բան, դեպի հետ ա էթում երեխեն, գիտակցության չի գալիս, արհեստական շնչառությունը միացրել են, անշարժ պառկած ա։ Ասում են՝ եթե լավագույն դեպքում կյանքը փրկվի, տղաս անդամալույծ է լինելու, ոչ ոտքերն է աշխատելու, ոչ՝ ձեռքերը։ Համարյա դրան էլ եմ համաձայն, բայց հույս չեն տալիս, մի գրամ հույս չկա»,- ասել է նա՝ հավելելով, որ որդին 44-օրյա պատերազմի մասնակից է։ |

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
15613:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
16110:43
Կրասնոյարսկում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել
18309:42
Դատական նիստի ժամանակ կալանավորը բարձրախոսը նետել է դատավորի ուղղությամբ, հայհոյանքներ հնչեցրել
139Երեկ, 15:00
Ղազախստանում մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
277Երեկ, 11:01
Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
17525.11.2026, 23:30
