Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2024 թ.

«Երկիր մոլորակը տնքում է պատերազմներից»․ Կարեն Հովհաննիսյան

37
Այսօր, 03:06
«Երկիր մոլորակը տնքում է պատերազմներից»․ Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկիր մոլորակը տնքում է պատերազմներից։ Եթե դարեր առաջ նետն ու աղեղն էր, միմյանց սրախողող անելն էր, բնակավայրերը հրդեհլն էր, ապա հիմա․․․
Հիմա պարզապես Երկիր մոլորակն են թիրախավորել, Երկրի մակերևութը բացի դեֆորմացնելուց, այն նաև այրում, ամայացնում են քիմիական այրվածքներով, օդը լցնում ամենածանր թունավոր գազերով։ Բնությունը չի հասցնում ինքնամաքրվել, ինքնաբարելավել բուսական ծածկույթը, թթվածնային գոտին, ոչ միայն չի հասցնում, այլ նաև որոշ դեպքում այլևս անզոր է դառնում որևէ բան վերականգնել։
Պատերազմներ միշտ էլ եղել են, բայց մեկ բան է մարդը մարդուն վնաս տալը, մեկ այլ բան է նաև բնությանը, մոլորակին վնաս տալը։ Մարդկության զարգացման զուգահեռ նաև փոխվել են կռվելու միջոցները, նետ ու աղեղին, թուր ու հրացանին փոխարինելու են եկել տոննաներով ռումբերը, մեծ պայթուն առաջացնող թունավոր մարտագլխիկներով հրթիռները, հիմնահատակ ոչնչացվող մակերեսը, որը շատ դեպքերում բերում է նա արտքաին մակերեսի փոփոխության իրենց հսկա փոսերով, բուսածածկույթի իսպառ վերացմամբ և անապատացմամբ, ընդերքում ջրերի տեղաշարժի փոփոխմամբ և այլն։ Մի խոսքով, այս խելահեղ պատերազմները, անկախ այն բանից, թե որտեղ են, ուղիղ կործանարար ազդեցությունն են ունենալու մարդկության վրա․․․»։