Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2024 թ.

«Ժեշտի կտորի դիմաց նամուս-թասիբի վաճառականներ». Արամ Գևորգյան

52
Երեկ, 21:42
«Ժեշտի կտորի դիմաց նամուս-թասիբի վաճառականներ». Արամ Գևորգյան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով․ «Ձախ նկարում 10 տարվա օպերի ստաժ ունեցող, գեներալ-մայորի կոչմանը հավասարազոր արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի աստիճան ստացած 33-ամյա արգիշտի քյարամյանը անհասկանալի հանգամանքներում ու եղանակներով 19 մեդալի է արժանացել։ 21 թվին արայիկ հարությունյանից նվեր տված Արցախի «Արիության համար» մեդալն էլ նենց ա կպցրել, որ հանկարծ մեդալի վրի դրոշը չերևա...
Աջ նկարի համեստ ու վտիտ մարդը 39 տարվա ռազմական ստաժով Իսրայելի Գլխավոր շտաբի ներկայիս պետ Հերզի Հալևին է։ Թե ինչ օպերացիներ կան նրա հաշվին, մանավանդ վերջին ամիսներին, աշխարհը գիտի։ Բայց ընդամենը 7 մեդալ ունի, որից 6-ը տարատեսակ ռազմական օպերացիաներին անմիջական մասնակցություն ունենալու համար։ Մեկն էլ երկարատև ծառայության համար...
Ու քյարամի պես դոշները մեդալներով զարդարած լիքը պարտված գեներալներ կան, որոնք ամենևին էլ չեն նեղվում, որ իրենց մեդալներն ու պագոնները ստացել են Արցախի վաճառքին անմնացորդ մասնակցություն ունենալու դիմաց։
Ժեշտի կտորի դիմաց նամուս-թասիբի վաճառականներ, ահա թե ովքեր են դրանք»։

Արգիշտի Քյարամյան, Հերզի Հալևի
Արգիշտի Քյարամյան, Հերզի Հալևի
Աղբյուրը`   Արամ Գևորգյան