«Այն, ինչ կատարվում է, նման է սուլթանատի»․ Արա Աբրահամյան
![]() «Այն, ինչ կատարվում է իմ ընկերությանը պատկանող տարածքում, նման է սուլթանատի։ Հայաստանի իշխանությունները ժողովրդի համար ոչ մի լավ բան չեն արել»,- այս մասին 24TV-ի եթերում նշել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ անդրադառնալով Արամի 33 հասցեում տեղի ունեցած իրադարձություններին։ «Ես կարմիր բերետավորներին չեմ մեղադրում, ես հրաման տվողին եմ մեղադրում»,- հավելել է նա։ Հիշեցնենք՝ այսօր Արա Աբրահամյանին պատկանող («Согласие Армения» ընկերություն) տարածքում հատուկ տեխնիկա ու կարմիր բերետավորներ էին հայտնվել, որպեսզի ապահովեն հարակից տարածքի սեփականատիրոջ մուտքը։ Այնտեղ նախատեսվում է հյուրանոց կառուցել։ «Согласие Армения»-ի ներկայացուցիչները պնդում էին՝ դատական գործընթացի մեջ են վերը նշված անձի հետ․ «Համաձայն օրենքի՝ երբ հարևանների միջև առկա է վեճ, ապա այն պետք է կարգավորվի դատական կարգով։ Սակայն դատական կարգով որևէ հարց չի կարգավորվել, սերվիտուտի իրավահարաբերությունն առկա չէ, բայց ոստիկանները թույլ են տալիս, որ այս գույքը ոչնչացվի»,- ասում էին նրանք։ |

«Եթե արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա»․ Գագիկ Իսախանյանը՝ անհետ կորածների հարազատներին (տեսանյութ)
6214:12
««Ոստիկանությունը փաստացի հերքում է իր հայտարարությունը՝ 10 եպիսկոպոսների հայտարարության վերաբերյալ»․ Էդգար Ղազարյան
6713:48
«Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին»․ Ռուբեն Վարդանյան
6713:42
«Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան․ պատրաստ եղեք անազնիվ մրցության»․ Հովհաննես Խուդոյան
7313:18
Դելիում ավելի քան 250 չվերթ է հետաձգվել օդի աղտոտվածության պատճառով
11113:12
«Կանոններ այսօր Էջմիածին գնացողների համար՝ հնարավորինս խուսափելու քրեական գործերից»․ Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
8312:48
