Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2024 թ.

«Ընդդիմությունն ասում է՝ իշխանությանն եք սպասարկում»․ Պետրոս Ղազարյանը՝ Արգիշտի Քյարամյանին

40
Երեկ, 23:00
«Ընդդիմությունն ասում է՝ իշխանությանն եք սպասարկում»․ Պետրոս Ղազարյանը՝ Արգիշտի Քյարամյանին

«Ընդդիմությունն ասում է՝ իշխանությանն եք սպասարկում, իրենց վրա քրգործեր եք կարում, իսկ իշխանության արածներին մատների արանքով եք նայում։ Մյուս կողմից, ժողովուրդն ասում է՝ տեմպերը լավը չեն, թալանածն արագ հետ չեք բերում, նստող չկա։ Ընդդիմությունն էլ, որ փողերը տարել է, ասում է՝ գալիս եք ու ունեզրկում մարդկանց»,- Հանրայինի եթերում դիմելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ ասաց հաղորդավար Պետրոս Ղազարյանը։ «Պետությանը պատճառված վերականգնվող վնասը ոչ միայն նախկին, այլև ընթացիկ ժամանակահատվածին է վերաբերվում։ Ես երբեմն շփվում եմ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ, հիմնական դժգոհությունն այն է, թե ՔԿ-ն ինչու է արագ արձագանքում ընդդիմադիրների հետ կապված քրգործերին։ Պարզ պատասխան ունենք․ եթե հարցը վերաբերում է սահմանադրական կարգի հիմունքներին, հասարակական անվտանգության հետ կապված խնդիրներին, պարտավոր ենք արձագանքել»,- ասաց Քյարամյանը։

«Ընդդիմությունն ասում է՝ իշխանությանն եք սպասարկում»․ Պետրոս Ղազարյանը՝ Արգիշտի Քյարամյանին