Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

«Մի օր առաջ՝ իշխանության աջակից, հաջորդ օրը՝ դատավոր»․ Վահե Սարգսյան

124
Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2024 թ., 16:06
«Մի օր առաջ՝ իշխանության աջակից, հաջորդ օրը՝ դատավոր»․ Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Եղել եմ «Հանրապետություն» կուսակցության անդամ մինչև դատավորի պաշտոն ստանձնելը». Գերասիմ Վարդանյանին դատող դատավոր Մասիս Մելքոնյանը՝ փաստաբանին:
Այո, Փաշինյանի իշխանության օրոք մարդը կարող է մի օր առաջ լինել իշխանության աջակից կուսակցության անդամ, էդ կուսակցության առաջնորդի մտերիմ ընկեր, իսկ դրա հաջորդ օրը լինել դատավոր ու դատել էդ նույն իշխանության կողմից հետապնդվող Գերասիմ Վարդանյանին:
Հ.գ. Կեցցեն մեր փաստաբանները, ովքեր մերկացրին այս կրկեսային իրականությունը և ուղիղ ճակատին ասացին՝ դու չե՛ս կարող անաչառ դատել....»։

Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը
Աղբյուրը`   Վահե Սարգսյան