Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2024 թ.

«Իջևանում բանվորուհիները 2-3 ամիսը մեկ են աշխատավարձ ստանում»․ Ոսկան Սարգսյան

29
Այսօր, 01:30
«Իջևանում բանվորուհիները 2-3 ամիսը մեկ են աշխատավարձ ստանում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իջևանում բանվորուհիները 2-3 ամիսը մեկ են աշխատավարձ ստանում
Իջևան քաղաքում, միջպետական ավտոճանապարհի եզրին, խորհրդային տարիներին գործած հանրախանութի շենքի երկու հարկերում գործում են կարի արդադրամասեր։ Երկրորդ հարկում հնդիկ երիտասարդներ են աշխատում, առաջին հարկում՝ Իջևան քաղաքի, սահմանամերձ Սարիգյուղ, Սևքար, Բերքաբեր գյուղերի բնակիչ կարող բանվորուհիներ։ Նրանց արտադրանքը արտահանվում է Ռուսաստան։ Բանվորուհիները դժգոհում են, որ իրենք աշխատավարձը ուշացումներով, 2-3 ամիս մեկ են ստանում։ Այդ խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար երկու օրվա ընթացքում բազմաթիվ անգամ զանգահարեցի «Տեքսուվորլդ» ՍՊԸ տնօրեն Ռազմիկ Օհանյանի բջջային երկու հեռախոսամարներին, սակայն նա չպատասխանեց»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան