Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

«Արդեն մահացող «միջազգային հանրության» առջև մեզ ծաղրի առարկա մի դարձրեք»․ Ստեփան Դանիելյան

116
Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2024 թ., 16:54
«Արդեն մահացող «միջազգային հանրության» առջև մեզ ծաղրի առարկա մի դարձրեք»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատերին դուր չի գա այն, ինչ գրելու եմ, բայց պետք է ասեմ, չեմ կարող լռել:
ՄԱԿ-ի առջև ցույց կարող են անել այն ազգագրական ու ցեղային խմբերը, որոնք պետականություն չունեն ու ստիպված են նման եղանակով իրենց խնդիրները բարձրացնել:
ՄԱԿ-ում ներկայացված ազգերը, որոնք ունեն պետականություն, համապատասխան ներկայացուցիչներն են պարտավոր խնդիրներ բարձրացնել, ինչի համար կա ՄԱԿ-ի կանոնակարգ և համապատասխան կոմիտեներ:
Սակայն, եթե հանրության զգալի հատվածը կարծում է, որ կառավարությունը միջազգային կառույցներում իր պարտավորությունները չի կատարում, ապա.
1. կամ նման ցույցերը կառավարության շենքերի առջև են անցկացնում, հստակ ձևակերպված պահանջներով,
2. կամ հայտնի և անհայտ եղանակներով պայքարում են իշխանություն դառնալու համար, և այդ պահանջներն արդեն ինքնուրույն իրականացնելու համար:
Հ.Գ. Խնդրանք, արդեն մահացող «միջազգային հանրության» առջև մեզ ծաղրի առարկա մի դարձրեք»:

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան