«Ով շուտ հասավ մաքսատուն, ինքը կօգտվի ավտոմեքենան մաքսազերծելու արտոնությունից»․ Նիկոլ Փաշինյան
![]() Ներկայումս գործող՝ ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2307-Ն որոշմամբ սահմանվել է սակագնային արտոնություն՝ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող 7400 հատ քանակությամբ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման հանդեպ, որի գործողության ժամկետն ավարտվում է ս․թ․ դեկտեմբերի 31-ին։ Վերոնշյալ ԵՏՀ Խորհրդի որոշմամբ 2024 թվականի համար ՀՀ հատկացված չափաքանակից մնացած 600 հատ քանակությամբ էլեկտրամոբիլների մասով նախատեսվել է պահել ռեզերվ՝ անմիջապես արտադրողից դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծումներ՝ պաշտոնական ներկայացուցիչներին ապահովագրելու նպատակով։ Համաձայն Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության՝ ներկա դրությամբ, նախատեսված 7400 հատ չափաքանակով էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների սակագնային քվոտան սպառվել է, որոշում է կայացվել իրականացնել 600 հատ չափաքանակով ռեզերվ պահված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների բաշխման գործընթացը՝ ապահովելով 2024 թվականի համար ՀՀ-ին հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակներում 8000 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։
|

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
