««Համով պատառները» պիտի արագ խլվեն»․ Զարուհի Մուրադյան
![]() Նկարչուհի Զարուհի Մուրադյանի ֆեսյբուքյան գրառումը․ «Շատ երկար եմ մտածել, գրել այս խնդրի մասին, թե շատ ավելի կարևոր խնդիրներ կան այսօր մեր երկրում: Բայց դե գործը հասել է դատարան, դատախազություն, ԱԺ: Հայաստանի կառավարիչներից դեռ ոչ ոք չէր հանդգնել աչք դնել գրողների, նկարիչների, թատրոնի գործիչների, կույրերի, խուլ-համրերի ունեցվածքին: Սրանք հանդգնեցին: Կգրեմ մեր՝ նկարիչների մասին: Նկարչի տունը՝ այս շենքը Աբովյան փողոցի վրա կառուցվել է 1956 թվին հենց Հայաստանի նկարիչների միության համար, և այդ ժամանակից միշտ եղել է մեր «տունը»: Ցավոք, այն միշտ չէ լավ կառավարվել: 1998-2018թթ․, 20 տարի անընդմեջ Նկարիչների միության նախագահը եղել է Կարեն Աղամյանը, որը բազմաթիվ, մեղմ ասած, չարաշահումներ, ապօրինություններ և կեղծիքներ է կատարել՝ լինելով այդ պաշտոնին: Վաճառել է Բյուրականի հանգստյան տունը, նկարչի տան կտուրի վրա վաճառել տարածքներ, որոնք հիմա մեզ չեն պատկանում, մախինացիաների հետևանքով կորցրել ենք գեղարվեստի կոմբինատի հսկա շենքը, նոր ընտրված վարչությանը բաժին են հասել միլիոնների պարտքեր, կեղծ պայմանագրեր, ավերված Շորժայի ստեղծագործական տուն: 5 տարի ձգվում է քննությունը, միությունը չի կարողանում ետ ստանա գողացած գումարները, քննիչները փոխվում են մեկը մյուսի հետևից, Կարենը ծաղկում է, նույնիսկ նոր պաշտոններ ստանում: Զավեշտ է՞․ Համաձայն եմ: Աղբյուրը` Զարուհի Մուրադյան |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
