Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2024 թ.

«ՍԴ-ն հարձակվել է Անկախության հռչակագրի վրա»․ Գեղամ Մանուկյան

109
Երեկ, 17:00
«ՍԴ-ն հարձակվել է Անկախության հռչակագրի վրա»․ Գեղամ Մանուկյան

«Սահմանադրական դատարանի՝ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ հրապարակած որոշումից պարզ դարձավ, թե ինչու էր իշխանությունը դեռ 2019-ից լայնածավալ արշավ սկսել ՍԴ-ի ու նրա կազմի դեմ»,- հայտարարությունների ժամին ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Այն ժամանակ էինք ահազանգում, որ իր սրտի ՍԴ ունենալը իշխանության համար հետագա քայլերի դակիչ դառնալու համար է։ ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի՝ Անկախության հռչակագրի վրա։ Արդարության համար ասեմ, որ ՍԴ-ն իր որոշմամբ չի չեղարկել Անկախության հռչակագիրը, ինչպես երեկվանից որոշ մարդիկ մեկնաբանում են, սակայն փորձ է արվել ձևափոխել, վերախմբագրել այն։ Հռչակագրի ընդունման 34-րդ տարում ՍԴ-ն հարձակվել է փաստաթղթի վրա, որը հակասահմանադրական է։ Սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի սահմանադրականության դիմումում անգամ կառավարությունը ՍԴ-ից չի ակնկալել ստանալ Անկախության հռչակագրի մեկնաբանում, այդ դեպքում ինչո՞ւ է որոշման մեջ տողատակերում տեղ գտել հռչակագրի առանձին կետերի՝ ի մասնավորի՝ Արցախին վերաբերող դրույթի եզրակացությունը։ Այստեղ է թաղված շան գլուխը»,- ասաց Մանուկյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանին պետք էր ցույց տալ, որ Ադրբեջանի պահանջը կատարված է, և ՍԴ-ն արդեն ունի որոշում․ «Մավրն արեց իր գործը, մավրն արդեն կարող է հեռանալ»,- եզրափակեց Մանուկյանը։

«ՍԴ-ն հարձակվել է Անկախության հռչակագրի վրա»․ Գեղամ Մանուկյան