Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ.

«Պետք է հաշվարկել բոլոր ռիսկերը»․ Արարատ Միրզոյան

396
Չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2024 թ., 15:06
«Պետք է հաշվարկել բոլոր ռիսկերը»․ Արարատ Միրզոյան

Անհրաժեշտ է մանրակրկիտ հաշվարկել ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետ կապված բոլոր ռիսկերը, այս մասին Վարշավայի անվտանգության համաժողովի շրջանակներում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Կարծում եմ՝ պետք է բոլորս ավելի զգույշ լինենք: Առաջնահերթությունը պետք է լինի կայունությունը, և ցանկացած գործընթաց, որը կարող է տեղի ունենալ, պետք է մանրակրկիտ հաշվարկվի և կառավարվի հատկապես ռիսկերի տեսանկյունից: Դա հեշտ հարց չէ»,- նշել է նա: