Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2024 թ.

«Շուտով տասնյակ հազարավոր հայերի նոր տեղահանություններ կլինեն»․ Հովհաննես Ավետիսյան

128
Երեկ, 17:18
«Շուտով տասնյակ հազարավոր հայերի նոր տեղահանություններ կլինեն»․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Իսրայելի՝ Լիբանանի վրա ցամաքային հարձակմանը, գրել է. «Շուտով տասնյակ հազարավոր հայերի նոր տեղահանություններ կլինեն, այս անգամ՝ Լիբանանից:
Հայերի պատմության մեջ առնվազն վերջին հազարամյակում ամենաշատ հանդիպող երևույթը տեղահանությունը, ունեզրկումն ու սպանդն է:
Հասել ենք 21-րդ դար, սակայն նույն տեմպով, նույն կարճ ուղեղով շարունակում ենք քարշ գալ աշխարհիս վրա: Այսքանից հետո էլ դասեր չենք քաղում և միջին վիճակագրական հայը ունակ չէ գիտակցելու սեփական շահն ու իր սեփական պետությունը զորացնելու կարևորությունը:
Արձանագրում եմ սա մեծ ցավով ու չգիտեմ ինչ անել այս ճշմարտության հետ: Քանզի այս վիճակի հետ համակերպումն անընդունելի է»: