Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2024 թ.

«Խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրությանը հայտնի է»․ Նիկոլ Փաշինյան

55
Այսօր, 17:06
«Խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրությանը հայտնի է»․ Նիկոլ Փաշինյան

«Խոստանում էիք ժողովրդի թիկունքում որևէ հարց չլուծել և ցանկացած հարց քննարկել ժողովրդի հետ։ Հայաստանն ու Ադրբեջանը գործընթաց են սկսել, որը դուք կոչում եք խաղաղության գործընթաց։ Կոչ եք անում Ադրբեջանին՝ հասարակությունից և ընդդիմությունից գաղտնի պահվող այդ փաստաթղթից ծաղկաքաղ անել և ստորագրել։ Ճիշտ չէ՞ր լինի արդյոք նախապես այդ համաձայնեցված հոդվածները ներկայացնել հասարակությանը, ճշտել՝ համաձա՞յն է այդ պայմաններով թղթի ստորագրմանը, թե՞ ոչ։ Հիմա գոնե ներկայացրեք պայմանագրի այդ դրույթները»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խոսքն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով ի պատասխան ասաց, որ հասարակությունը քաջատեղյակ է փաստաթղթի բովանդակությանը․ «Այն բովանդակությունը, որը մենք առաջարկել ենք, հանրության համար պարզ, հասկանալի և բացահայտված է, քանի որ այդ կետերին տարբեր առիթներով անդրադարձել եմ, գաղտնիքի խնդիր չկա, կա դիվանագիտական կոռեկտության հարց։ Իմ վերջին ասուլիսում, ՄԱԿ-ի ամբիոնից իմ ելույթներում ամեն ինչը հրապարակել եմ։ Այդտեղ խոսք է գնում դիվանագիտական հարաբերությունների հաստատման, խաղաղության պայմանագրի իրականացման ընթացքը մոնիթորինգի ենթարկող երկկողմ հանձնաժողովի, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և այլնի մասին։ Ես անընդհատ տարբեր ֆորմատներով հանդիպումներ եմ ունենում ժողովրդի հետ և քննարկումներ են լինում։ Իսկ դրույթների հրապարակումը այն կողմին, ով չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիր, առիթ կտա ասելու, որ խախտված են դիվանագիտական էթիկայի բոլոր նորմերը»,- պատասխանեց Փաշինյանը:

«Խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրությանը հայտնի է»․ Նիկոլ Փաշինյան