«Իզուր մոտեցաք ամբիոնին, եթե ձեզ հարց չեն տալիս, մի մոտեցեք». Աղվան Վարդանյանը` Նիկոլ Փաշինյանին
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը երկու իրարամերժ մեջբերում կատարեց, որոնք տարբեր ժամանակներում ասել է Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Երկու մեջբերումներն էլ ճիշտ են, և ես որևէ խնդիր չեմ տեսնում դրանց հետ, երկու մեջբերումների միջև ընկած տարածությունն ու բովանդակությունը մենք քննարկել ենք հատկապես նախորդ հարցուպատասխանի ընթացքում։ Կարիք կա՞ էդ նույնը կրկնելու համար։ Դուք կոչ եք անում, որ ՀՀ քաղաքացին մտածի, ես էլ կոչ եմ անում ՀՀ քաղաքացին «Յութուբ»-ում բացի նախորդ մեր հարցուպատասխանը, նայի ու էնտեղ Ձեր հարցերի պատասխանները երկու մեջբերությունների միջև ընկած Ձեր կողմից թվացյալ ներկայացվող հակասությունները ամբողջությամբ մեկնաբանված են»։ Փաշինյանն էլ պատասխանեց, որ եթե իրենց ուղղված որևէ հարց չկա, ուրեմն՝ թող չարձագանքի իր պատասխաններին։ «Թե՞ մտածում եք, որ կարաք մի հարց տաք, ես էլ չմոտենամ ամբիոնին, ասեք՝ այ, տեսեք, չկարացավ մեր հարցին պատասխանի»,- վրդովվեց Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Սրտի պլանային վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր»․ Հովսեփ Աղազարյան
2013:54Զինվորական կացարանի հրդեհի գործով հերթական դատական նիստն է (տեսանյութ)
4913:30«7 երեխայի հետ վերադառնում ենք Հայաստան, ոչ ոք չի ուզում աջակցել»․ քաղաքացի (տեսանյութ)
6712:30Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը
6712:18«Խորհրդարանը ղեկավարում են ընդամենը երեք մարդ». Էդմոն Մարուքյան
7412:06Բողոքի երթերը Թբիլիսիում ավելի բազմազան են դառնում
8811:54