«Ծառուկյանի խոսքի կարևոր տողատակը»․ Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Ծառուկյանի խոսքի կարևոր տողատակը․ Քաղաքական շեշտադրումների առումով բովանդակալից էր հատկապես Գագիկ Ծառուկյանի լակոնիկ հարցազրույցը: Խորհրդարանական ընտրություններին իր հնարավոր մասնակցության հարցին Ծառուկյանը կարճ պատասխանեց՝ թող գաղտնիք մնա: Մյուռոնի օրհնության արարողությունը մեր Եկեղեցու կարևոր արարողություններից մեկն է՝ ազգային միասնության, Մաքրվելու, Բարության, Նորի բաղադիչներով: Այս համատեքստում ընտրական մասնակցության վերաբերյալ Ծառուկյանի ցանկացած այլ պատասխան, «կոնկրետ» խոսք կորցնելու էր ներդաշնակությունն օրվա խորհրդի, համատեքստի հետ: Սրանով հանդերձ, նախընտրական ստատուս-քվոյի չբացահայտումը Ծառուկյանի կողմից ռացիոնալ ինտրիգի, սպասման միջավայր է ծնում, որն, անշուշտ, նոր՝ ավելի որակյալ քաղաքական ստատուս-քվոյի մասին է: Գագիկ Ծառուկյանը շատ լակոնիկ ու տողատակով խոսեց նաև այսօրվա քաղաքական իրականության մասին: Գուցե շատերի համար պարադոքսալ հնչեց, որ, մի կողմից, Ծառուկյանը Բագրատ Սրբազանին իր ընտանիքի բարեկամ է անվանում, մյուս կողմից՝ հայտնում է, որ քաղաքական առումով չի աջակցում նրան: Դարձյալ պարադոքսալ ոչինչ չկա, եթե ուշադրություն դարձնենք այն համատեքստին, որտեղ հնչել է Ծառուկյանի խոսքը: Իսկ այդ համատեքստի գլխավոր ֆոնը Սրբազանի հանդիպումներն էին երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ: Ահա, այս ստատուս-քվոն է, որ չի արժանանում Ծառուկյանի աջակցությանը ու դարձյալ այն պատճառով, որ նրա վերջին ելույթները «ներկա- նախկին» փակուղային շղթայից դուրս նոր ստատուս-քվոյի մասին է, որի հիմքում ոչ թե անցյալն է, այլ զարգացման հրամայականը»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |
Ուկրաինան քննարկում է սցենար, որով Ռուսաստանին տարածքներ է զիջում. Der Spiegel
7020:36«Բանակն է «քլնգում», երբ նոր պատերազմից 5 րոպե է պակաս»․ Ոսկան Սարգսյան
6717:12ԱԺԲ-ի հանրահավաքը՝ Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6417:00«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում կարող է իրականություն դառնալ»․ Վահագն Խաչատուրյան
6016:36«Ե՞րբ է բացվելու այն քրգործը, որը վերաբերելու է մեր հայրենիքը հանձնելուն, 5 հազար զոհ տալուն»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
6116:24«Սփյուռքը հայկական ինքնության մի մասն է, բայց քաղաքականության առաջնահերթությունները ձևավորվում են Երևանում»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
5916:12