Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 հունվարի, 2025 թ.

«Պետք է նոր տարին նշենք տարին 4 անգամ». Հայրապետ Արիստակեսյան

148
Երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2024 թ., 02:12
«Պետք է նոր տարին նշենք տարին 4 անգամ». Հայրապետ Արիստակեսյան

Արցախյան առաջին ազատամարտի մասնակից Հայրապետ Արիստակեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հին Հռոմում հարկահավաքությունը կատարվում էր տարվա մեջ մեկ անգամ և այն սկսվում էր հունվարի մեկից։ Այդ օրը հարուստները նշում և խնջույքներ էին կազմակերպում, հուրախություն նրա, որ սկսում էին հարկահավաքությունը։
Ստացվում է, մենք նշում ենք հին Հռոմի հարկահավաքության տոնը։
Ինչո՞ւ:
Չգիտեմ։
Ըստ տրամաբանության, մենք պետք է նոր տարին նշենք տարին 4 անգամ։ Որովհետև, ըստ գործող օրենքների, տարվա մեջ 4 անգամ հարկեր ենք մուծում։ Ամեն եռամսյակի վերջ պետք է նոր տարվա տոնախմբություն կազմակերպենք, որպես հարկահանության տոն։
Էհ, եսիմ է»։