«Գործարար Կարեն Հակոբյանի կալանքի վերաբերյալ որոշումը հետաձգվել է»․ Վարազդատ Հարությունյան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացնում ենք, որ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի կալանքի տակ գտնվող գործարար Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր՝ Ա․ Նահապետյան) որոշման կայացումը կրկին հետաձգվել է։ Նախ՝ որոշման հրապարակումը նշանակված էր 2024թ․ դեկտեմբերի 19-ին, ապա այն հետաձգվեց 2024թ․ դեկտեմբերի 30-ին։ Այժմ Դատարանը որոշում է կայացրել բողոքի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին, որը տեղի կունենա 2025թ․ հունվարի 9-ին: Ուշագրավ է, որ բողոքը ներկայացվել է դեռևս 2024թ․ նոյեմբերի 21-ին։ Գտնում ենք, որ կալանքի դեմ բողոքի քննության նման երկար ու հետաձգումներով քննությունը կոպտորեն խախտում է Կարեն Հակոբյանի արդար դատաքննության իրավունքը։ Այնուամենայնիվ, հուսով ենք, որ բողոքի քննության այս հերթական հետաձգումն ունի բացառապես բողոքի քննության համար նշանակություն ունեցող հարցերում ավելի խորամուխ լինելու նպատակ և պայմանավորված չէ այլ՝ օրենքով չնախատեսված հանգամանքներով։ Աղբյուրը` Վարազդատ Հարությունյան |
«Շատ շուտ պարզեցի, որ «փրկիչը» շարքային սուտասան էր». Արամ Մանուկյան
4101:06«Ալիևը փակուղու առջև է, Ադրբեջանը՝ «Սիրիա» դառնալու հավակնորդ». Արթուր Գևորգյան
5500:24Պուտինը կարգադրել է օտարերկրյա դիմորդների համար ռուսաց լեզվի միասնական քննություն մշակել
87Երեկ, 23:06Ռուսական զորքերը 2024-ին ավելի քան 420 հազար զինվոր են կորցրել
133Երեկ, 22:19Սախալինի բնակիչը վիճակախաղով շահել է 1 միլիարդ ռուբլի
114Երեկ, 21:54«3-4 հազարամյա ժողովուրդը դաժան աղետից հետո էլ շարունակում է միայն հուսալ». Վահրամ Աթանեսյան
85Երեկ, 20:48