Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2024 թ.

Qatar Airways-ը չեղարկել է թռիչքները մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան

71
Այսօր, 14:36
Qatar Airways-ը չեղարկել է թռիչքները մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան

Հայկական ընդհանուր ավիացիայի միասնական հարթակը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․ «Տարածքային լարվածության ֆոնին, թռիչքային անվտանգությունն ապահովելու նպատակով Qatar Airways ավիաընկերությունն անժամկետ չեղարկել է իր բոլոր թռիչքները դեպի հետևյալ ուղղություններով՝
Հայաստան
Հորդանան
Իրան
Իրաք
Լիբանան
Ղասախստան
Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության, կամ պաշտոնական ներկայացուցչությունների հետ»։

Աղբյուրը`   Հայկական Ավիացիա