Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2024 թ.

«Պահանջում եմ վերացնել անճոռնի, ապօրինի կայանատեղին»․ Արշակ Սարգսյան

64
Այսօր, 17:00
«Պահանջում եմ վերացնել անճոռնի, ապօրինի կայանատեղին»․ Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Երևանի քաղաքապետարան, ո՞վ է թույլ տվել Մատենադարան բարձրացող մուտքի դիմացը դարձնել ապօրինի կայանատեղի։
Նաև տեղի բնակիչներից ստացել եմ բողոք առ այն, որ այդ խնդիրը խոչընդոտներ է առաջացնում իրենց բակային մուտքի և ելքի համար։
Պահանջում եմ վերացնել Երևանին ոչ հարիր, անճոռնի, նաև ապօրինի կայանատեղին և ազատել Մատենադարան տանող հիմնական ճանապարհի մուտքը»։

Աղբյուրը`   Արշակ Սարգսյան