«Փախան, գնացին հեծանիվ քշելու»․ Էդգար Ղազարյան
«Էս արարողությունները երկու իրար հակադիր բան ունեն․ մեկը՝ կազմակերպական արարողականը. ցավոք, եկեղեցու դիրքորոշումը, իմ կարծիքով, ընդունելի չէր, և բովանդակային մասը, որ արտացոլված էր Վեհափառի ելույթներում, որը գնահատելի էր»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Մայր Տաճարի վերաօծման արարողությանը։ «Վեհափառի ելույթի շեշտադրումները արժեքավոր էին, և բոլորը, առանց բացառության, հակադիր էին այս իշխանությունների՝ մինչ այժմ շրջանառության դրած թեզերին։ Շատ կարևոր էր այդ ամեն ինչը լսել գլխավոր տաճարի մայր խորանից՝ հենց օծման պահին։ Իշխանության ներկայացուցիչները փախել են տաճարից, ըստ էության, վռնդվել են տաճարից, որովհետև, եթե գնացել ես պատարագի, ապա մինչև պատարագիչը և մյուս հոգևորականները չեն իջնում խորանից և դուրս չեն գալիս եկեղեցուց, ըստ էության, պատարագը դեռ չի համարվում ավարտված։ Մինչև Վեհափառի մայր խորանից իջնելը, նրանք փախան, գնացին հեծանիվ քշելու»,- նշեց Ղազարյանը։ |
«Մեր նպատակն է վերսկսել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մաքուր էջից»․ Կոբախիձե
5613:25Տիգրան Ավինյանը վճարել է 150 հազար դրամ տուրքը՝ լրատվամիջոցին առնչվող գործով
5613:12«Հուսով եմ՝ Վրաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ առճակատման չեն գնա». Լավրով
8412:36«Մարզպետը Կիրանցի հողերի հանձնումը նշել է որպես հաղթահարված դժվարություն». Ոսկան Սարգսյան
6712:24Դամասկոսի զինամթերքի պահեստի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով 5 զինծառայող է զոհվել
8312:12«Վրաստանից պահանջում էին բացել երկրորդ ճակատ». Կոբախիձեն՝ Արևմուտքի մասին (տեսանյութ)
9512:00