Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ.

«Ո՞ւր է «նախկիններից ետ բերած թալանը»»․ Ոսկան Սարգսյան

165
Ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ., 03:18
«Ո՞ւր է «նախկիններից ետ բերած թալանը»»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ո՞ւր են «նախկիններից ետ բերած թալանը» և հարկային եկամուտների աճը։
Կառավարությունը հաստատել է 2025 թվականի բյուջեի նախագիծը, նախատեսված եկամուտները 2 տրիլիոն 873 միլիարդ դրամ է, իսկ ծախսերը՝ 3 միլիարդ 482 միլիարդ դրամ, բյուջեի պակասուրդը նախատեսվում է 609,4 միլիարդ դրամ։
Պարզ է, որ այդ հսկա պակասուրդը փակելու են արտերկրից նոր վարկեր վերցնելով, Հայաստանի պարտքի ծանր բեռն ավելի ծանրացնելով։ Բա ի՞նչ եղավ «նախկինների արած թալանը» կոպեկ առ կոպեկ, քայբաբ առ քյաբաբ ետ բերելու Նիկոլ Փաշինյանի խոստումը, հարկային մուտքերի աննախադեպ աճը, որն այդքան տարփողում էիք։ Անցած վեցուկես տարում տնտեսական ոչ մի մեծ ծրագիր չեք իրականացրել, Հայաստանը չի ունեցել և չունի տնտեսական զարգացման մոդել, տնտեսական զարգացման տեսլական»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան