Մահացել է ակադեմիկոս Յուրի Սարգսյանը
![]() ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր, պատվավոր պրոֆեսոր Յուրի Սարգսյանը: Յուրի Սարգսյանն իր անգնահատելի ներդրումն ունի ՀՀ-ում ճարտարագիտական կրթության և գիտական մտքի զարգացման գործում՝ գիտամանկավարժական բազմամյա գործունեություն ծավալելով մեքենաների և մեխանիզմների տեսության, ռոբոտատեխնիկայի և համակարգչային նախագծման ոլորտներում։ Նա բազմաթիվ միջազգայնորեն ճանաչված գիտական աշխատությունների հեղինակ է, բարձրագույն կրթության ու գիտության ոլորտի արդյունավետ կառավարիչ, որն իր գիտական ձեռքբերումների և անձնային բարձր հատկանիշների շնորհիվ վայելում էր թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային ճարտարագիտական համայնքների հարգանքը: Գիտության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար Յուրի Սարգսյանը 2016 թվականին պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ոսկե մեդալով։ ԿԳՄՍ նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում Յուրի Սարգսյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և գործընկերներին։ Տեղեկացնում ենք, որ ակադեմիկոս Յուրի Սարգսյանի մահվան կապակցությամբ կստեղծվի հանձնաժողով՝ վերջինիս հուղարկավորության կազմակերպման նպատակով։ |

Անգլիայում հայտնաբերվել է հռոմեական դարաշրջանի 1600-ամյա եղունգ մաքրող գործիք (լուսանկար)
17613.09.2026, 23:42
Փախել է հարձակվողներից ու այրվել. հռոմեական հսկա անոթի մեջ հայտնաբերված կմախքի հետքերով (լուսանկար)
74406.09.2026, 23:25
Հարավային Կորեան բոլոր քաղաքացիներին անվճար հասանելիություն կտրամադրի գեներատիվ ԱԲ ծառայություններին
74531.08.2026, 00:42
Իտալիայում մակարոնեղենի գործարանի ընդլայնման աշխատանքների ընթացքում 2600-ամյա նեկրոպոլ է հայտնաբերվել (լուսանկար)
37630.08.2026, 17:00
Հնագետները հայտնաբերել են 2500 տարվա վաղեմության ջրհոր (լուսանկար)
70730.08.2026, 16:36
Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
53117.08.2026, 00:30
