Իտալիայում մակարոնեղենի գործարանի ընդլայնման աշխատանքների ընթացքում 2600-ամյա նեկրոպոլ է հայտնաբերվել
![]() Իտալիայում՝ Նեապոլի մոտ գտնվող Գրանյանո քաղաքում, Pasta Garofalo մակարոնեղենի գործարանի ընդլայնման աշխատանքների ընթացքում 2600 տարվա վաղեմության նեկրոպոլ է («մեռյալների քաղաք») հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Մեկ տարվա ընթացքում ձեռնարկության տարածքում պեղումներ են իրականացվել՝ արտադրական հզորությունների ընդլայնման նախաշեմին։ Հայտնաբերված նեկրոպոլը հնագիտական համալիր է, որը թվագրվում է մ.թ.ա. VI դարի առաջին կեսով։ Այն կառուցվել է Միջերկրածովյան պատմության արխայիկ ժամանակաշրջանում՝ Հռոմեական կայսրության վերելքից դարեր առաջ։ Մասնագետները հայտնաբերել են քարե դամբարանախցեր, մարդկային մնացորդներ, խեցեղեն և այլ արտեֆակտներ։ Դամբարանախցերի ներսում հայտնաբերվել են գործվածքներ, փայտե իրեր և հյուսված զամբյուղներ։ Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ թաղման վայրերում հայտնաբերվել են եգիպտական սկարաբներ, կենդանիների տեսքով սաթե զարդեր, ինչպես նաև «էտրուսկական ծագման արծաթե և բրոնզե արտեֆակտներ»։ Գրանյանոյի իշխանությունների խոսքով՝ այս գտածոները վկայում են Միջերկրածովյան առևտրային ցանցերում հնագույն Գրանյանոյի տարածքի ունեցած կենտրոնական դերի մասին․ այն կապում էր հունական, եգիպտական և էտրուսկական աշխարհները։ ![]() ![]() ![]() ![]() |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
19821.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
87320.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
40920.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
45018.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
49217.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
99017.10.2026, 00:30




