Անգլիայում հայտնաբերվել է հռոմեական դարաշրջանի 1600-ամյա եղունգ մաքրող գործիք
![]() Բրիտանացի հնագետները Գլոստերշիրի կոմսությունում մայրուղու վերակառուցման շրջանակում իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերել են 4-րդ դարին թվագրվող անձնական հիգիենայի բացառիկ գործիք։ «Հնագիտական հետազոտությունների ծառայություններ» ընկերության հետազոտողների փոխանցմամբ՝ պղնձից պատրաստված առարկան ունի տղամարդու վերարտադրողական օրգանի՝ Ֆալոսի ձև և համարվում է Բրիտանական կղզիներում հայտնաբերված նմանատիպ նմուշներից ամենալավ պահպանվածը։ Գիտնականների պարզաբանմամբ՝ եղունգները մաքրելու համար նախատեսված այս գործիքը միաժամանակ ծառայել է որպես անձնական պահապան հմայիլ։ Հռոմեական դարաշրջանում նմանատիպ խորհրդանիշներին վերագրվում էր սրբազան նշանակություն. դրանք ընկալվում էին որպես չար ուժերից պաշտպանող, հաջողություն և պտղաբերություն բերող թալիսմաններ, որոնք կրում էին ինչպես տղամարդիկ ու կանայք, այնպես էլ երեխաները։ ![]() |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
19921.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
87320.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
40920.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
45118.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
49217.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
99417.10.2026, 00:30

