«Եթե ավելի էժան, որակով ու արագ մատակարարում է Ադրբեջանը, կարելի է քննարկել»․ Բաբկեն Թունյան
![]() «Կախվածությունը լինում է այն ժամանակ, երբ դու որևէ էներգառեսուրս գնում ես մեկ աղբյուրից։ Ցանկացած այլընտրանքային աղբյուրից այդ էներգառեսուրսի գնումը ոչ թե կախվածություն է ավելացնում, այլ պակասեցնում է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ ի պատասխան այն հարցի, թե «Նիկոլ Փաշինյանը օրերս չբացառեց, որ հնարավոր է խաղաղության պայմանագրի կնքումից հետո նաև Ադրբեջանից գազ գնենք․ ինչպե՞ս եք այս հայտարարությանը վերաբերում, դա արդյո՞ք կախվածության մեջ չի դնում մեզ»։ «Եթե մենք ժամանակին գազ գնում էինք միայն Ռուսաստանից, հետո սկսեցինք գնել նաև Իրանից, 3-րդ մատակարարից գազ գնելու հնարավորությունը մեծացնում է քո էներգետիկ անկախության և անվտանգության մակարդակը։ Ադրբեջանից գազ գնելը հետագայի ու տեսական հարց է։ Եթե ունենանք մի այնպիսի իրավիճակ, երբ կարողանանք առևտրային հարաբերություններ սահմանել, եթե մեզ որևէ ռեսուրս պետք է, մենք պետք է նայենք, թե ով է այդ ռեսուրսը ավելի էժան, որակով ու արագ մատակարարում։ Եթե այդ ռեսուրսը մատակարարում է Ադրբեջանը, կարելի է և քննարկել այդ մասին, եթե դա բխում է ՀՀ շահերից»,- նշեց Թունյանը։ |

Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները․ «Ժողովուրդ»
113Երեկ, 09:00
«Էդ Թաթոյանը հլը պտի հաց բերողի համար պատասխան տա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
23704.06.2026, 23:42
«Աղքատ ընտանիքները 0 դրամ են վաճարելու էլեկտրաէներգիայի և ջրի համար». Նարեկ Կարապետյան
23304.06.2026, 23:30
«Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով». Բորիս Տիտով
18004.06.2026, 01:12
«Սա պարզապես տնտեսական անկում չէ, սա գիտակցված ինքնասպանություն է»․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
21304.06.2026, 00:36
«Բացահայտել եմ նիկոլականների ստերն ու կեղծ խոստումները». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17803.06.2026, 23:18
