«Խնդիրներն արմատապես լուծելու համար մեծածավալ ներդրումներ են պետք»․ Բաբկեն Թունյան
![]() «Որևէ ընկերություն պետականացնելը կառավարության ծրագրերի մեջ չի մտնում։ ՀՀ-ն շուկայական տնտեսություն է, և մենք փորձում ենք այնպես անել, որ ոլորտն աշխատի թափանցիկ ու մրցակցային միջավայրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «արդյո՞ք իշխանությունը քննարկում է էլեկտրաէներգիայի ոլորտը պետականացնելու կամ ընկերությունից մասնաբաժին վերցնելու հարցը»։ Թունյանը նշեց նաև էլ.էներգիայի և խմելու ջրի հետ կապված խնդիրների պատճառները․ «Ակնհայտ է, որ մենք այսօր ունենք հոսանքի մատակարարման խնդիրներ։ Ջրի հետ կապված «Վեոլիա»-ի հետ էլ քննարկումներ կան։ Ուղղակի մի իրողության հետ պիտի համակերպվենք, որ համակարգն ու ենթակառուցվածքները բավականին հնացած են։ Այդ խնդիրն արմատապես լուծելու համար մեծածավալ ներդրումներ են պետք։ Մեծածավալ ներդրումներն էլ ենթադրում են սակագների բարձրացում։ Դրա համար վերջին 20-30 տարիների ընթացքում սակագների բարձրացում տեղի չի ունեցել, ըստ այդմ էլ բավարար ներդրումներ չեն կատարվել։ Այս պահին չի քննարկվում սակագների բարձրացման հարցը։ Վերջին 2 տարում մենք որոշակի փոփոխություններ արել ենք, որով հնարավորություն ենք տվել ՀԷՑ-ին ավելի շատ ներդրումներ կատարել համակարգի արդիականացման համար»։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
