Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2024 թ.

«503 միլիոնից ավելի գումար է ծախսվել, այնինչ Կենտրոնի թաղապետարանի դիմաց, կեղտաջրեր են հոսում». Սոնա Աղեկյան

65
Այսօր, 17:48
«503 միլիոնից ավելի գումար է ծախսվել, այնինչ Կենտրոնի թաղապետարանի դիմաց, կեղտաջրեր են հոսում». Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «1 միլիարդ 823 միլիոն 70 հազար ՀՀ դրամ է հատկացվել Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեից, որպես կեղտաջրերի հեռացման և ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցման ծախս, սեպտեմբերի 6-ի դրությամբ ծախսվել է 503 միլիոն 496 հազար 560 ՀՀ դրամը, հավանաբար, որպես թերակատարում կներկայացնեն, իսկ մինչ այդ Երևանի Կենտրոնում՝ Տերյան-Սայաթ Նովա խաչմերուկում, անմիջապես Կենտրոնի թաղապետարանի դիմաց, կեղտաջրեր են հոսում։
Սա է ՔՊԿ-ի անկարողության ու անպատասխանատու աշխատանքի հետեւանքը...»:

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան