Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2024 թ.

«Շուտով կհամոզվեք, որ Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումն ապօրինի է»․ փաստաբաններ

60
Այսօր, 16:24
«Շուտով կհամոզվեք, որ Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումն ապօրինի է»․ փաստաբաններ

Փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը, Գուրգեն Գրիգորյանը, Էրիկ Ալեքսանյանը Սերոբ Գասպարյանի գործով հայտարարություն են տարածել. «Տեղեկացնում ենք, որ այսօր Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմի կողմից դիմում է հասցեագրվել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Խնդրի էությունը կայանում է նրանում, որ ըստ ՀՀ Քննչական կոմիտեի Սերոբ Գասպարյանը և այլ անձինք ՌԴ զորամասերից մեկում անցել են հատուկ պատրաստություն, որից հետո պետք է Հայաստանում իրականացնեին զինված հեղաշրջում։ Պաշտպանական կողմը խնդրել է ՌԴ իրավասու պաշտոնատար անձանց տալ համապատասխան պարզաբանումներ, հասցեագրվել են նաև որոշ այլ հարցեր և փաստաթղթեր, որոնք պարունակում են պետական գաղտնիք, ուստի հրապարակվել չեն կարող։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումը ապօրինի է և դրանում շուտով կհամոզվեք բոլորդ»: