Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2024 թ.

#Times-ը մանրամասներ է հայտնում Ուկրաինայի «հաղթանակի ծրագրի» մասին

116
Այսօր, 13:24
#Times-ը մանրամասներ է հայտնում Ուկրաինայի «հաղթանակի ծրագրի» մասին

Բրիտանական Times թերթը գրում է, որ Զելենսկու՝ Բայդենին ներկայացվելիք «հաղթանակի ծրագիրը» բաղկացած է չորս հիմնական կետերից.

  • անվտանգության արևմտյան երաշխիքների տրամադրում, ինչը նման է ՆԱՏՕ-ի անդամների միջև փոխադարձ պաշտպանության համաձայնագրին
  • Կուրսկի շրջան Ուկրաինայի ներխուժման շարունակություն՝ որպես տարածքային հաղթաթուղթ
  • միջազգային ֆինանսական օգնություն Ուկրաինայի քայքայված տնտեսությանը
  • ժամանակակից «որոշակի» զենքի խնդրանք

Զելենսկին ասել է, որ ամբողջական ծրագիրը չի հրապարակի մինչև հինգշաբթի և հավելել, որ մտադիր է այն ներկայացնել նաև նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփին ու Քամալա Հարիսին: