Երևան`   +23 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2024 թ.

«Այս ամենն արվում է իշխանությանը քննադատողներին վախեցնելու համար»․ Նարեկ Սամսոնյան

61
Այսօր, 16:42
«Այս ամենն արվում է իշխանությանը քննադատողներին վախեցնելու համար»․ Նարեկ Սամսոնյան

«Մինչև այսօր youtube-ում ավելի շատ դիտելիություն ունեցող բազմաթիվ հանրային գործիչներ կիրառում են հայհոյանքը, ավելին՝ սեռական հայհոյանքը։ Բայց որևէ մեկի նկատմամբ մինչ օրս խուլիգանության հատկանիշներով չի հարուցվել քրեական գործ։ Սա հանցագործություն է մենակ մեզ համար, որը կրում է բացառապես պատժիչ բնույթ»,- այսօրվա դատական նիստի ժամանակ ասաց «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը։ «Ինձ վերագրվում են հայհոյանքներ, որոնք ես երբեք չեմ տվել։ Այս ամենն իմ նկատմամբ արվում է բացառապես մի բանի համար, որպեսզի իմ ազատ խոսքը հնարավորինս սահմանափակվի, և իմ նման շատ մարդիկ, ովքեր պատրաստ են քննադատել այս իշխանությանը, վախենան քննադատելուց»,- նշեց Սամսոնյանը։

«Սա հանցագործություն է մենակ մեզ համար»․ Նարեկ Սամսոնյան