Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2024 թ.

«Իրավական որակումը փոխվելու է»․ հանրային մեղադրող

66
Այսօր, 14:48
«Իրավական որակումը փոխվելու է»․ հանրային մեղադրող

«Քրեական դատավարության նոր օրենսգիրքը նախնական դատալսումների համար նախատեսում է հստակ ընթացակարգեր, որոնք ունեն որոշակի հաջորդականություն և գրեթե բացառված է այդ հաջորդականությունը փոխելու հնարավորությունը։ Առաջնորդվելով այս ընթացակարգով՝ համապատասխան փուլում մեր կողմից դատարանին կներկայացվի համապատասխան որոշում»,- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի դռնփակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը։ Իսկ այն հարցին, թե «ի՞նչի վերաբերյալ է որոշումը, այլապես ստացվում է մարդիկ նայում են՝ անձինք արդարացված նստած են մեղադրյալի աթոռին», դատախազը պատասխանեց, որ իրավական որակումը փոխվելու է․ «Հստակ արձանագրվել է, որ այն դեպքերում, երբ արարքը պարունակում է քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործության հատկանիշներ, մեղադրողը իրավասու է փոխել մեղսագրվող արարքի իրավաբանական գնահատականը՝ իրավական որակումը։ Բնականաբար, իրավական որակումը փոխվելու է, համապատասխան որոշում է ներկայացվելու դատարանին և մեղադրյալներին»,- պատասխանեց Հովհաննիսյանը։

«Իրավական որակումը փոխվելու է»․ հանրային մեղադրող