Երևան`   +23 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2024 թ.

«Փաշինյանն ու «ռևանշիզմը» իրար հետ ի՞նչ կապ ունեն»․ Տաթևիկ Հայրապետյան

71
Այսօր, 14:12
«Փաշինյանն ու «ռևանշիզմը» իրար հետ ի՞նչ կապ ունեն»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Պատկերացնում ե՞ք, Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը այսօր իրենց Ազգային Ժողովում ունեցած ելույթում մեղադրել է Փաշինյանի կառավարությանը «ռևանշիզմի» մեջ։ Առավոտից երեկո ադրբեջանական ու թուրքական քարոզչական ու քաղաքական տեքստեր տարածող Փաշինյանն ու «ռևանշիզմը» իրար հետ ի՞նչ կապ ունեն։ Իհարկե, ոչ մի։
Բայց ինչպես նշել էի օրեր առաջ իմ հարցազրույցում անգամ Փաշինյանի վարած «խեղճիզմի» քաղաքականությունը չի բավարարում Ալիևին․․․ Շուտով իշխանական քարոզիչները կասեն, որ բերեցին «ռևանշիզմը» գցեցից «խեղճ հարիֆի գրպանը»»: