Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2024 թ.

«Մենք ունենք թրքահպատակ, թշնամուն հլու-հնազանդ իշխանություն». Սայաթ Շիրինյան

121
Երեկ, 21:48
«Մենք ունենք թրքահպատակ, թշնամուն հլու-հնազանդ իշխանություն». Սայաթ Շիրինյան

Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը Մարզահամերգային համալիրի բակում լրագրողի հետ զրույցում անդրադարձավ վերջերս Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությանը, որ ՀՀ-ից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք այժմ օկուպացված է, բայց իրենք նպատակ չունեն դրանք ռազմական ճանապարհով ետ բերելու և ամեն գնով գնալու են խաղաղության պայմանագրի կնքման:

«Իր բնավորությանն, իր տեսակին համարժեք պատասխան է տվել: Ինքը ստորացված, արժանապատվություն չունեցող ղեկավար է: Տարիներով բոլորին մեղադրում էր, թե գնում են դրսերում սրա-նրա ոտքերն են լպստում: Ինքը Եվրոպաներից սկսած Ամերիկաներից վերջացրած լպստեց, ռուսին քննադատեց, հիմա էլ ռուսի ոտերն է լպստում: Ի՞նչ է նշանակում՝ օկուպացված է, բայց մենք ռազմական ճանապարհով ետ չենք բերելու: Բա ի՞նչ ես անելու: Չէ՞ որ Ադրբեջանը շատ ագրեսիվ է, անընդհատ պահանջում է, դու էլ տալիս ես: Արցախն էլ տվեցիր, բոլորին մեղադրեցիր, բայց հանձնողը հենց դու ես»,- նշեց Ոստիկանության նախկին բարձրաստիճան սպան:

Մենք ունենք թրքահպատակ, թշնամուն հլու-հնազանդ իշխանություն, հավելեց Շիրինյանը: