Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«Հայկական կողմի պարզունակ և ոչ ադեկվատ քայլն անսպասելի էր». Ալիև

574
Երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2024 թ., 15:00
«Հայկական կողմի պարզունակ և ոչ ադեկվատ քայլն անսպասելի էր». Ալիև

Ադրբեջանի խորհրդարանում ելույթի ժամանակ Իլհամ Ալիևը խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին. «Այն պահից, երբ մենք ուղարկեցինք առաջին նախագիծը, մինչև այսօր եղել է 10 մեկնաբանությունների փոխանակում։ Սպասում էինք, որ Հայաստանն ավելի արագ և օպերատիվ կներկայացնի իր մեկնաբանությունները։ Բայց տեսնում ենք, որ տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Ստիպված ենք եղել սպասել 70 օր, մինչև նրանցից ստացել ենք վերջնական տարբերակը։ Բոլոր չհամաձայնեցված դրույթները հանվել էին նախագծից։ Նման պարզունակ ու ոչ ադեկվատ քայլը, անկեղծ ասած, անսպասելի էր»,- նշել է Ալիևը: