Երևան`   +23 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2024 թ.

«Կլինի՞ Միրզոյան-Բայրամով հանդիպում». Սուրեն Սուրենյանց

100
Երեկ, 23:00
«Կլինի՞ Միրզոյան-Բայրամով հանդիպում». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Կլինի՞ Միրզոյան-Բայրամով հանդիպում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր մեկնել են Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին։
Շաբաթվա սկզբին Վաշինգթոնը հայ-ադրբեջանական բանակցություն կազմակերպելու պատրաստակամություն էր հայտնել։
ԱՄՆ-ի հայտարարությանը նախորդել էին մեկ շաբաթվա մեջ Բլինքենի հեռախոսազրույցները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Արդյո՞ք Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան- Բայրամով հանդիպում:
Նման հնարավորություն բացառել չի կարելի, սակայն եթե նույնիսկ հանդիպումը կայանա, այն հազիվ թե արդյունավետ լինի:
Պաշտոնական Բաքուն այս պահին խաղաղության պայմանագիր ստորագրելու որևէ ցանկություն չունի, առավել ևս՝ դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը նրա վրա ճնշում բանեցնելու մեծ հնարավորություններ ունի»: