Տուգանքներ childfree-քարոզչության համար. Ռուսաստանի կառավարությունը աջակցեց օրինագծին
![]() Առաջարկվող փաստաթուղթն ուղղված է «ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքների ամրապնդմանը», ասվում է նախարարների կաբինետի պատասխանում, հայտնում է ՏԱՍՍ պետական գործակալությունը։ Երեխաներից հրաժարվելու, այսպես կոչված՝ childfree-քարոզչության համար ՌԴ-ում այսուհետ վարչական պատիժը կլինի նույնը, ինչ ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության դեպքում, գրում է ՏԱՍՍ-ը։ Սա նշանակում է, որ երեխաներ ծնելուց հրաժարվելու գաղափարների տարածումը ֆիզիկական անձանց համար կպատժվի մինչև 100 հազար ռուբլի տուգանքով, իսկ իրավաբանական անձանց համար՝ մինչև 1 միլիոն ռուբլի։ Նախարարների կաբինետը նաև վերանայման վերապահումով աջակցել է օրինագծին, որն արգելում է childfree-քարոզչության տարածումը լրատվամիջոցներում, համացանցում, ֆիլմերում և գովազդում, նշում է ՏԱՍՍ-ը։ Երկու փաստաթղթերն էլ հաստատվել են Ռուսաստանի կառավարության կողմից: Հիշեցնենք, որ ըստ Ռոսստատի տվյալների, Ռուսաստանի Դաշնությունում ծնելիության մակարդակն իջել է 1999 թվականից ի վեր ամենացածր մակարդակին: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
