Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

Ուկրաինայի կողմից արևմտյան զենքերով ՌԴ-ի խորքերը հարվածելու արգելքն ԱՄՆ-ն դեռ չի հանել

411
Երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2024 թ., 10:12
Ուկրաինայի կողմից արևմտյան զենքերով ՌԴ-ի խորքերը հարվածելու արգելքն ԱՄՆ-ն դեռ չի հանել

Ուկրաինայի կողմից արևմտյան հեռահար զենքերով ՌԴ տարածքի խորքերը հարվածելու արգելքն ԱՄՆ-ն դեռ չի վերացրել, «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել նախագահ Ջո Բայդենը:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք նա որոշել է թույլ տալ Ուկրաինային օգտագործել այդ զենքերը ՌԴ-ում թիրախների դեմ, Բայդենը պաստասխանել է՝ «ո՛չ»:

Ըստ լրատվամիջոցի, Մեծ Բրիտանիան շարունակում է աշխատել ամերիկյան վետոն հանելու ուղղությամբ, քանզի Կիևին անհրաժեշտ է ոչ միայն Լոնդոնի և Փարիզի, այլև Վաշինգթոնի համաձայնությունը։