Կրասնոյարսկում ընտանիքի 3 երեխաները մահացել են հավ և պելմեններ ուտելուց հետո
668
Երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2024 թ., 01:00
![]() ՌԴ-ի Կրասնոյարսկի երկրամասում երեխաներ են մահացել, հավանաբար՝ թունավոր նյութի պատճառով, հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեի երկրամասի գլխավոր քննչական վարչությունը։ Ընտանիքը, ներառյալ չորս երեխաները (6, 11, 12 և 13 տարեկան), հայրը և հղի մայրը, սեպտեմբերի 20-ին վատ են զգացել տեղական խանութից գնած հավ և պելմեններ ուտելուց հետո: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ 6-ամյա աղջիկը և 13 տարեկան տղան մահացել են նույն օրը, իսկ այսօր մահացել է 11-ամյա աղջիկը։ Խանութից առգրավվել են բոլոր կիսաֆաբրիկատները և հավերը։ Ընտանիքի մնացած անդամների վիճակը շարունակում է մնալ ծանր։ Քննիչները դեպքի վայրի զննությամբ առգրավել են սննդամթերք և այլ նյութեր։ |

ՌԴ ԶՈւ-ն Սև ծովի ջրային տարածքում խոցել է Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող չորաբեռնատար նավ
14019:13
Վրաերթի ենթարկված կինը օրեր անց մահացել է
11518:54
Գնացքի վագոն է կողաշրջվել
12413:30
Ռումինիայի լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
24912:49
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
16912:13
Լիբիայի ափերի մոտ ևս մեկ նավ է պայթեցվել
304Երեկ, 23:49
