Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 22 սեպտեմբերի, 2024 թ.

«Ընդդիմադիրներն այնքան մակերեսային են, որ նույնիսկ Լապշինի նման սրիկան է խաբում ու օգտագործում». Նաիրի Հոխիկյան

76
Այսօր, 01:06
«Ընդդիմադիրներն այնքան մակերեսային են, որ նույնիսկ Լապշինի նման սրիկան է խաբում ու օգտագործում». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Այսօր մի քանի ծանոթներից նամակ ու զանգ ստացա, թե հրեա բլոգեր Լապշինին ձերբակալել են Հայաստանում։ Ինչպես միշտ, այդ տղան իրեն գովազդում էր, թե Ադրբեջանի պահանջով են իրեն ձերբակալել և նման սարքովի բաներ։
Ես, իհարկե, ասացի ծանոթներին, որ Լապշինը միանշանակ ստում է, վստահ եմ, որ Ադրբեջանի պահանջ չկա։ Ավելին, մեռածը երկու անգամ չի մեռնում, փչացածն էլ նորից չի փչանում։ Լապշինը շարքային սրիկա է ու գոնե 2020-ից հետո Նիկոլի մանրադրամներից է։
Մարդիկ հիշում են, թե ինչպես էր ինձ Լապշինը ձայնային հաղորդագրություններով պատմում Նիկոլի հետ իր խոսակցության, Արցախը վաճառելու գործարքի, իր անվտանգության սպառնալիքի և Նիկոլի հանցանքների մասին։ Հետո երբ Գռզոյի կայքի գրասենյակում հանդիպեց ինչ-որ մարդկանց հետ, անմիջապես փոխեց խոսքերն ու սկսեց ինձ մեղադրել ստախոսության համար։
Երբ նաև Լապշինի դավադրությամբ Նիկոլն իմ դեմ քրեական գործ կազմակերպեց, տարիներ շարունակ Հայաստանի դատարաններից ես պահանջում էի վկայի կարգավիճակով դատարան հրավիրել նույն Լապշինին, որպեսզի առերեսումով ես նրան հարցեր տամ իր ու Նիկոլի խոսակցության մասին, սակայն այդպես էլ դրա հնարավորությունը չտրվեց։ Ինքներդ էլ գիտեք, թե ինչու։
Այդ նույն Լապշինը հաճախ գնում է Սփյուռք ու մեր հայրենակիցներին սուտ տեղեկություններ տալիս, ապակողմնորոշում՝ հօգուտ Նիկոլի։
Գալիս է Հայաստան, գնում առաջնագծի մոտ տարածքներ ու նկարում, իսկ թե ում համար, ինքներդ մտածեք։
Այսքանից հետո հանկարծ Երևանում, իբրև թե, ձերբակալում են։ Գուցե մի հանցանք գործել է։
Բայց ցավալին այն է, որ անմիջապես Լապշինի պաշտպանությամբ են սկսում զբաղվել իրենց ազգային դիրքավորած անձինք, ընդդիմադիր գործիչներ։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ոգևորված նկարվում է Լապշինի հետ ու հպարտությամբ ասում, թե հանեցին նրան մենախցից։ Ապրեք, դուք ակամա դառնում եք Նիկոլի խաղերի մասնակից։
Ինչ ասեմ, ընդդիմադիրներ։ Դուք արժանի եք նրան, ինչ ստանում եք Նիկոլից։ Ձեզնից շատերին միշտ օգտագործել են ու էլի կօգտագործեն, որովհետև դուք ոչ միայն միամիտ եք, այլև չունեք գաղափարակից մարդկանց նկատմամբ տոլեռանտություն։
Եթե բազմաթիվ ընդդիմադիրներ այնքան մակերեսային են, որ նույնիսկ Լապշինի նման սրիկան է խաբում ու օգտագործում, ապա ամեն ինչ արդար է»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան