Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2024 թ.

«Հայաստանի անկախության օրոք այսպիսի բան չպետք է լիներ». Ռուբեն Մելիքյան

47
Այսօր, 21:24
«Հայաստանի անկախության օրոք այսպիսի բան չպետք է լիներ». Ռուբեն Մելիքյան

«Ինձ հետ հեռախոսազրույցում Լապշինը նշել էր, թե իրեն ձերբակալում են Ադրբեջանի և Բելառուսի պահանջով: Եկա, հասա «Զվարթնոց»-ի ոստիկանության բաժին, անկեղծ ասած՝ չհասցրի էլ մանրամասներին ծանոթանալ, որովհետև մտնելս և ազատ արձակելը մեկ եղավ: Բայց մի քանի կարևոր պարզաբանումներ պիտի տամ: Թյուրիմացություն է եղել, տեղի ունեցածն Ադրբեջանի պահանջով չի եղել: Նրան ազատությունից զրկել էր Դատախազությունը՝ Բելառուսի պահանջով»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում բլոգերի շուրջ ստեղծված իրավիճակը պարզաբանեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Հայաստանի անկախության օրոք այսպիսի բան չպետք է լիներ, չեմ կարծում, որ այս ամենը մեխանիկորեն է եղել»,- հավելեց նա:

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան