Երևան`   +19 °C
Այսօր`   Կիրակի, 22 սեպտեմբերի, 2024 թ.

«Շնորհակալություն ժողովրդին շատ ճիշտ կյանք պարգևելու համար». տարեց տղամարդը` Փաշինյանին

73
Երեկ, 23:24
«Շնորհակալություն ժողովրդին շատ ճիշտ կյանք պարգևելու համար». տարեց տղամարդը` Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, կառավարության անդամների և այլոց հետ շրջել է Հանրապետության հրապարակով և կանգ առել սրճարաններից մեկում: Ամբողջ ընթացքում նա շրջապատված է եղել իր թիկնազորով: «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում երևում է, որ նրանց են մոտենում տարեց կանայք ու տղամարդիկ և ողջագուրվում: Մի տարեց տղամարդ էլ շղթա է նվիրում Փաշինյանին ու ասում. «Շնորհակալություն ժողովրդին շատ լավ, ճիշտ կյանք պարգևելու համար»: