Ֆրանսիան նոր կառավարություն ունի
![]() Ֆրանսիայի կառավարության նոր կազմը հաստատվել և հայտարարվել է մի քանի շաբաթ տևած լարված խորհրդակցություններից հետո։ Նախարարների ցուցակը հրապարակել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսի Կոլերը։ Արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել «Ժողովրդավարական շարժում» կուսակցությունից Եվրոպայի հարցերով նախկին նախարարի պատվիրակ Ժան-Նոել Բարոն։ Նա կփոխարինի Ստեֆան Սեժուրնեին նախագահական Վերածնունդ կուսակցությունից, ով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկով նշանակվել է Եվրոհանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում՝ պատասխանատու ԵՄ բարգավաճման և արդյունաբերական ռազմավարության համար։ Ֆրանսիայի զինված ուժերի եւ վետերանների գործերի նախարարի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Սեբաստյան Լեկորնուն։ Ինչպես նշում են ֆրանսիական լրատվամիջոցները, պաշտպանության և արտաքին գործերի նախարարության ղեկավարների պաշտոններն ավանդաբար վերապահված են և սովորաբար նշանակվում են նախագահի առաջարկած թեկնածուները։ Ֆրանսիայի համար ոչ պակաս կարևոր՝ անօրինական միգրացիայի հարցի ընդլայնվող բանավեճի համատեքստում ՆԳՆ ղեկավարի պաշտոնը կփոխանցվի Հանրապետական կուսակցության Սենատի խմբակցության ղեկավար Բրունո Ռետայլոյին։ Ձախի անդամները նրան քննադատել են ներգաղթի հարցում չափազանց պահպանողական լինելու համար: Ի հեճուկս ԶԼՄ-ների ակնկալիքների, Բարնյեն չի պառակտել տնտեսական բաժինը՝ միասնական պահելով էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության նախարարի պաշտոնը. այն կզբաղեցնի Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Անտուան Արմանդը: Մշակույթի նախարարի պաշտոնը պահպանեց Ռաչիդա Դատին, մինչդեռ երկրի Զինված ուժերի նախկին պետքարտուղար Ժենևիվ Դարիեսեկն այժմ կզբաղեցնի առողջապահության նախարարի պաշտոնը։ |

«Առանց հակառակորդի տարածքի գրավման հաղթանակը հաղթանակ չէ». Գարիկ Քեռյան
8701:18
«Մեր հակառակորդը բույն է դրել մեր ամենագաղտնի հատվածում». Տարոն Սիմոնյան (տեսանյութ)
9401:12
Թաքեր Կարլսոնը եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասին անվանել է հիմար, մանկամիտ ու անտեղյակ
13200:47
Վարդան Ղուկասյանի փեսան ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
10800:06
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
11500:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Սասուն Բադոյանն ազատ է արձակվել (լուսանկար)
112Երեկ, 23:54
